Հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներն են քննարկվել


Հուլիսի 21-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Յասիր Նաքվիի հետ: 


 


Նախարարությունից հայտնում են՝ առանձնանշվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարային ուղղությունները և երկու երկրներում իրականացվող գործարար համաժողովներին և ոլորտային ցուցահանդեսներին մասնկացության խրախուսման կարևորությունը:


 


Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ աճող ներդրումային գրավչության և կանխատեսելի բիզնես միջավայրի վերաբերյալ:

Դիտումների քանակ3

Leave a comment