Որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուց․ հայտարարություն

Որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուց․ հայտարարություն

Տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ հետընտրական շրջանում կալանավորված որոշ քաղբանտարկյալների (օրինակ՝ Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան) զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Այս մասին ասված է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարության մեջ։ 

«Խստորեն դատապարտում ենք նման արգելքի կիրառումը։ Անկախ վարույթի փաստական հանգամանքներից՝ այն չունի և չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում, և կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a comment