Հուլիսի 21-ին Հռոմում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի հանդիպումը Իտալիայի գյուղատնտեսության, պարենային ինքնիշխանության և անտառների նախարարության ներկայացուցչի, Fruitimprese՝ պտուղ-բանջարեղենի ոլորտի ձեռնարկությունների ազգային ասոցիացիայի նախագահ Պիետրո Մաուրոյի, Իտալիայի առևտրի գործակալության՝ ITA-ի ներկայացուցիչների հետ:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային և իտալական մասնագիտացված ցուցահանդեսներում հայկական ագրոպարենային և սննդամթերքի արտադրանքի ներկայացմանը, հայկական և իտալական տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի ձևավորմանը, հայկական արտադրանքի՝ իտալական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ ընթացակարգերին և համապատասխանության պահանջներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ոլորտային հանդիպումները և աշխատանքային շփումները՝ քննարկված նախաձեռնությունները գործնական փուլ տեղափոխելու նպատակով։
Իտալիայում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: