Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններում թափուր հաստիքները համալրելու և պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են իրականացվել: Մասնավորապես, վերացվել է ծառայությունում աշխատանքի անցնելու տարիքային շեմը: Պրոբացիայի ծառայությունում այս պահին 36 թափուր տեղ կա: Առաջիկայում, նոր գործառույթների ստանձնմամբ պայմանավորված, այդ թիվը կմեծանա: