Իրանը հայտարարել է Քուվեյթում տեղակայված վաղ նախազգուշացման համակարգի ոչնչացման մասին

Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB) հայտարարել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է Քուվեյթի Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազայում տեղակայված վաղ նախազգուշացման ռադարային համակարգը։ Հեռարձակողը հրապարակել է նաև օբյեկտի արբանյակային լուսանկարները՝ մինչև և հետո արված կադրերով։

Խոսքը AN/FPS-117 եռաչափ հեռահար հայտնաբերման ռադարային կայանի մասին է, որը մշակվել է Lockheed Martin ընկերության կողմից։ Համակարգի հայտարարված գործողության շառավիղը կազմում է մինչև 470 կիլոմետր։ Այն գտնվում է Քուվեյթի զինված ուժերի սպառազինության մեջ, սակայն ինտեգրված է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերին։

Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազան համարվում է Քուվեյթի կարևորագույն ռազմական օբյեկտներից մեկը և երկար տարիներ օգտագործվում է ամերիկյան ու կոալիցիոն ավիացիայի տեղակայման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment