– ԱՄՆ բանակը հարված է հասցրել Իրանի Բուշեհրի օդանավակայանում «մետաղի ջարդոնի»
Հուլիսի 22-ի առավոտյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի տարածքում տեղի ունեցած ևս մեկ ավիահարվածի տեսանյութ: Տեսանյութում երևում է Բուշեհրի օդանավակայանի ռազմական հատվածում տեղի ունեցած պայթյունը: OSINT վերլուծաբանները պարզել են, որ հարվածը, հավանաբար, ուղղված է եղել մոտ 15 տարի տարածքում դատարկ ռումբի պարկուճներին և մետաղի ջարդոնին:
– Իրանը հայտարարել է Քուվեյթի Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազայում ամերիկյան վաղ նախազգուշացման համակարգի ոչնչացման մասին:
Իրանի ռադիոհեռարձակման մարմինը հրապարակել է օբյեկտի արբանյակային պատկերները հարվածից առաջ և հետո:
«AN/FPS-117» համակարգը «Lockheed Martin» ընկերության կողմից մշակված եռաչափ օդային վաղ նախազգուշացման ռադար, որն ունի մինչև 470 կմ գործողության հնարավորություն: Ռադարը շահագործվում է Քուվեյթում, բայց ինտեգրված է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերին: Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազան Քուվեյթի հիմնական ռազմական բազաներից մեկն է և տարիներ շարունակ օգտագործվել է ամերիկյան և կոալիցիոն ինքնաթիռների տեղակայման համար: