Գագիկ Ծառուկյանի առերեսումը սկսելուց առաջ նրա պաշտպան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից, այս մասին հայտնեց հենց Սարգսյանը՝ հավելելով, որ սա ապօրինության գագաթնակետն է
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին այսօր կրկին ՔԿՀ-ից բերել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Երեկվա` 10 ժամ տևած հարցաքննությունը շարունակվում է այսօր։