2018 թվականից շփվում եմ ՌԴ նախագահի հետ, երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել․ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2018 թվականից շփվում եմ Ռուսաստանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել։ Ընդհանրապես Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ այդպիսի հարց չի բարձրացրել։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ Բիշկեքից վերադառնում եմ Երևան, հաջորդ օրը տեսնում եմ, որ Ռուսաստանի նախագահը հայտարարել է․ «եթե Հայաստանը ուզում է, որ մենք ռազմաբազան դուրս բերենք, դուրս կբերենք»։ Հաջորդ օրը տեղի է ունենում բրիֆինգ և լրագրողները ինձ այդ մասին հարցնում են, ես էլ ասում եմ հետևյալը․ «Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ դուրս է բերում ռազմբազան, Հայաստանը չի առարկի, որովհետև ռազմաբազայի ներկայությունը չունի կենսական նշանակություն։ Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել»։ Սա է եղել ամբողջ պատմությունը և հայտարարությունը, ոչինչ ավել, և ոչինչ պակաս»,-ասաց վարչապետը։