Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է 2026 թ․ ԱԱ-ի լավագույն խաղացող

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին IFFHS-ի (Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա) վարկածով ճանաչվել է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն խաղացող։

«IFFHS-ի փորձագիտական ​​խորհուրդը, առաջնորդվելով միայն վիճակագրական տվյալներով և ցուցանիշների օբյեկտիվությամբ, այս եզրակացությանը հանգել է լիակատար վստահությամբ։ Լիոնել Մեսսին IFFHS-ի տարվա լավագույն խաղացողն է։ Այս որոշումը հիմնված չէ զգացմունքների կամ հեղինակության վրա, այլ անվիճելի տվյալների վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Մեսսին 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում մասնակցել է ութ հանդիպման՝ խփելով ութ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Ցուցանիշով «Ինտեր Մայամիի» ավագը զիջել է Ֆրանսիայի ավագ և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, ով խփել է տասը գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

ԱԱ եզրափակչում Արգենտինան 0-1 պարտվել էր Իսպանիային։

Leave a comment