Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ տասնյակ միլիարդավոր դոլարների միջուկային համաձայնագրին․ WSJ

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում խոշոր համաձայնագրին։

Համաձայնագիրը հնարավորություն կտա ամերիկյան ընկերություններին մասնակցել Սաուդյան Արաբիայում միջուկային օբյեկտների կառուցմանը, իսկ հետագայում՝ հնարավոր է նաև մասնակցել ուրանի հարստացման գործարանի ստեղծմանը։

Ըստ պարբերականի՝ ի տարբերություն Ջո Բայդենի վարչակազմի մոտեցման՝ Թրամփի կողմը Ռիադից չի պահանջել նախապես կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ որպես գործարքի նախապայման։

Սպասվում է, որ փաստաթուղթը կստորագրվի արդեն այս շաբաթ, որից հետո այն կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը։

Համաձայնագրի ֆինանսական ծավալները գնահատվում են տասնյակ միլիարդավոր դոլարներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment