Թեհրանը դիմել է Վաշինգտոնին՝ զինված հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար, սակայն ԱՄՆ-ն չի կարծում, որ Իրանը լուրջ է։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է Մանիլայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
«Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ միջնորդների միջոցով՝ աշխարհի այդ մասում տեղի ունեցողի շուրջ տարաձայնությունների լուծման շուրջ բանակցելու համար»,- պնդել է նա։
«Խնդիրն այն է, որ նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին»,- նշել է պետքարտուղարը։
Ըստ Ռուբիոյի, եթե Թեհրանը ցուցաբերի «լուրջ հանձնառություն» բանակցություններին, Վաշինգտոնը նույնը կանի։ Հակառակ դեպքում, Միացյալ Նահանգները կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ իր և իր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար։