Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել․ Ումերով

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հարցը։ Նրա խոսքերը փոխանցել է Axios-ը։

Պաշտոնյան նշել է, որ կարգավորման վերաբերյալ տարաձայնությունների կետերն այժմ պակասել են։

«Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Մասնավորապես՝ տարաձայնությունների կետերի թիվը տասնյակներից կրճատվել է մինչև մեկ կամ երկու առանցքային հարց, որոնք շարունակում են բանակցությունների առարկա մնալ», – ասել է Ումերովը։

Leave a comment