Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր՝ հուլիսի 21-ին, շարունակել է շինծու մեղադրանքներով դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը։
Նշում են, որ այսօրվա դատական նիստում Բաքվի բանտում պահվող հայերին տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպաններ։
Ադրբեջանի պետական մեղադրանքին աջակցող դատախազները նշել են, թե իբր «քրեական գործի բոլոր ապացույցները համապարփակ, ամբողջական և օբյեկտիվորեն հետազոտվել են առաջին ատյանի դատարանում»։
«Ապառաժ»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: