Թուրքիան ստացել է ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ


Թուրքիան ստացել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Որոշումն ընդունվել է միավորման երկրների արտաքին գործերի նախարարների կողմից՝ Մանիլայում կայացած հանդիպման ժամանակ:


«Այս զարգացումը չափազանց կարևոր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր ազդեցության ուժեղացման համար»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:


Նրա խոսքով՝ նոր կարգավիճակը Անկարային հնարավորություն կտա խորացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը մոտ 700 մլն մարդ միավորող և ավելի քան 4 տրլն դոլար ծավալով տնտեսություն ունեցող տարածաշրջանի հետ:


Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը ASEAN-ի երկրների հետ 2010 թվականից 6,5 մլրդ դոլարից հասել է 16 մլրդ դոլարի։

Դիտումների քանակ5

Leave a comment