https://arm.sputniknews.ru/20260721/trampy-khvosel-e-chinastani-ev-irani-masin-104892881.html
Թրամփը խոսել է Չինաստանի և Իրանի մասին
Թրամփը խոսել է Չինաստանի և Իրանի մասին
Sputnik Արմենիա
Մեկնաբանելով Իրանի հետ հարաբերությունները՝ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Թեհրանի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնել, քանի դեռ… 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T20:32+0400
2026-07-21T20:32+0400
2026-07-21T20:33+0400
ամն
չինաստան
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99005355_0:2:3072:1730_1920x0_80_0_0_8058f2bfadc459313831bb9689a2ab90.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է Պեկինի հետ քննարկել ԱՄՆ ընտրություններին Չինաստանի միջամտության թեման։ Նա այդ մասին ասել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ։Թրամփի խոսքով՝ խոսքը նախորդ տարիների իրադարձությունների մասին է, սակայն այդ հարցը կբարձրացվի չինական կողմի հետ շփումների ընթացքում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն նաև որոշակի քայլեր է ձեռնարկում Չինաստանի նկատմամբ:Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 2020 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Չինաստանն իբր ամեն ինչ արել է, որ ինքը չվերընտրվի, իսկ ամերիկյան հատուկ ծառայություններն այդ տեղեկությունը թաքցրել են Սպիտակ տնից: Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանությունը հերքել էր այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Չինաստանը երբեք չի միջամտել և մտադիր չէ միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:Մեկնաբանելով Իրանի հետ հարաբերությունները՝ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Թեհրանի ներկայացուցիչների հետ անցկացնել հանդիպում, քանի դեռ իրանական կողմը պատրաստ չէ առարկայական երկխոսության:«Քանի դեռ նրանք պատրաստ չեն հանդիպման, որն իմաստ կունենար, մենք դրանում շահագրգռված չենք», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:Լիբանանի նախագահը Վաշինգտոն է մեկնել պաշտոնական այցով, որի շրջանակում նախատեսված են բանակցություններ՝ կապված Իսրայելի հետ հակամարտության կարգավորման և Լիբանանի հարավից զորքերի դուրսբերման հետ:Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Economist» ամսագիրը, Աունը վաշինգտոնյան այցի ընթացքում շեշտը կդնի ներդրումների ներգրավման, ոչ թե ֆինանսական օգնության վրա: Լրատվամիջոցը նշել էր, որ Սպիտակ տանն անցկացվող բանակցություններում Աունը ԱՄՆ-ին չի խնդրի միջոցներ հատկացնել՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության նկատմամբ Վաշինգտոնի նոր մոտեցումը: Փոխարենը լիբանանյան պատվիրակությունը ամերիկյան բիզնեսին կներկայացնի կոնկրետ ներդրումային նախագծերի փաթեթ։Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը կոչված է սկիզբ դնելու հակամարտության լիցքաթափմանը՝ նախատեսելով իսրայելական զորքերի փուլային հետքաշում և վերահսկողության փոխանցում լիբանանյան բանակին:
ամն
չինաստան
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99005355_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9394e8b42eea120a8f893454fab6cddc.jpg.webp
ամն, չինաստան, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ամն, չինաստան, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Մեկնաբանելով Իրանի հետ հարաբերությունները՝ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Թեհրանի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնել, քանի դեռ իրանական կողմը պատրաստ չէ առարկայական երկխոսության:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է Պեկինի հետ քննարկել ԱՄՆ ընտրություններին Չինաստանի միջամտության թեման։ Նա այդ մասին ասել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ խոսքը նախորդ տարիների իրադարձությունների մասին է, սակայն այդ հարցը կբարձրացվի չինական կողմի հետ շփումների ընթացքում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն նաև որոշակի քայլեր է ձեռնարկում Չինաստանի նկատմամբ:
«Մենք պատրաստվում ենք նրանց հետ խոսել այդ մասին։ Դա շատ վաղուց է եղել։ Կարծում եմ՝ այսօրվա Չինաստանը մի փոքր տարբերվում է այն ժամանակվա Չինաստանից։ Բայց նրանք որոշակի քայլեր են ձեռնարկում, մենք նույնպես որոշակի քայլեր ենք ձեռնարկում նրանց նկատմամբ ։ Դա միակողմանի չէ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Մեկնաբանելով Իրանի հետ հարաբերությունները՝ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Թեհրանի ներկայացուցիչների հետ անցկացնել հանդիպում, քանի դեռ իրանական կողմը պատրաստ չէ առարկայական երկխոսության:
«Քանի դեռ նրանք պատրաստ չեն հանդիպման, որն իմաստ կունենար, մենք դրանում շահագրգռված չենք», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:
Լիբանանի նախագահը Վաշինգտոն է մեկնել պաշտոնական այցով, որի շրջանակում նախատեսված են բանակցություններ՝ կապված Իսրայելի հետ հակամարտության կարգավորման և Լիբանանի հարավից զորքերի դուրսբերման հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Economist» ամսագիրը, Աունը վաշինգտոնյան այցի ընթացքում շեշտը կդնի ներդրումների ներգրավման, ոչ թե ֆինանսական օգնության վրա: Լրատվամիջոցը նշել էր, որ Սպիտակ տանն անցկացվող բանակցություններում Աունը ԱՄՆ-ին չի խնդրի միջոցներ հատկացնել՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության նկատմամբ Վաշինգտոնի նոր մոտեցումը: Փոխարենը լիբանանյան պատվիրակությունը ամերիկյան բիզնեսին կներկայացնի կոնկրետ ներդրումային նախագծերի փաթեթ։