ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ վերահսկողության համակարգը չպետք է խոչընդոտ դառնա, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում գործում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման վերահսկողության համակարգը։ Այժմ մատակարարները պարտավոր են Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության միջոցով նախապես տեղեկացնել նախատեսվող մատակարարման մասին և ապրանքների ներմուծումից առաջ կատարել համապատասխան վճարումը։

«Ռուսաստանին անհրաժեշտ է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել միասնական կանոնների ձևավորման հարցը, որպեսզի չառաջանան ո՛չ տեխնոլոգիական, ո՛չ ֆինանսական խնդիրներ։ Բիզնեսը հարց է բարձրացնում, թե ինչու լրացուցիչ պարտավորությունները, օրինակ, չեն տարածվում Չինաստանի, բայց տարածվում են Ղրղզստանի կամ Ղազախստանի նկատմամբ», — նշել է Սլեպնևը։

Leave a comment