Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես կարող եմ պարզ ճակատով ասել՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ:

Այս մասին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Նախորդ բոլոր ընտրությունների համեմատությամբ այս ընտրությունների ընթացքում թերացումներն անհամեմատ քիչ են եղել, բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ, ըստ էության, քաղաքական ուժերից մեկի անցնել-չանցնելու խնդիրը, շեմը շատ զգայուն իրավիճակում է եղել, և լարվածությունը, էմոցիաները դրանով են պայմանավորված եղել»,- նկատել է նա:

ԿԸՀ նախագահը կրկնել է՝ ԱԺ 2026 թվականի ընտրությունը մինչ այս տեղի ունեցածների համեմատությամբ՝ թերությունների, տեխնիկական խնդիրների առումով, եղել է լավագույնը:

Leave a comment