Խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը անհրաժեշտ են նաև մեզ Հրվ․ Կովկասում․ Մերց

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեզ նաև խաղաղություն, անվտանգություն և կայունություն է պետք Հարավային Կովկասում։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Գերմանիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանի կայունացմանը։

Շնորհավորելով նախագահ Իլհամ Ալիևին խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ՝ կանցլերը նշել է. «Նշված պայմանագիրը նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ Այս պատմական համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել ձգձգված հակամարտությունը»։

Leave a comment