Համացանցում բուռն քննարկումների առարկա էր դարձել այն լուրը, թե հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար նախատեսվող տուգանքը փոխվելու է՝ սահմանվելով նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք տուգանքի չափը փոխվել է։
Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ տուգանքի չափը չի փոխվել, և սահմանված են հետևյալ տուգանքները՝ 3 000 դրամ՝ վճարված տոմսը կամ արտոնությունը սարքով չգրանցելու համար, 10 000 դրամ՝ ուղեվարձն ընդհանրապես չվճարելու և առանց վճարման երթևեկելու համար, 15 000 դրամ՝ այլ անձի համար նախատեսված արտոնյալ քարտից կամ ուրիշի արտոնությունից օգտվելու համար:
Իսկ երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր սոցիալական էջում հայտնել էր, որ հանրային տրանսպորտում արդեն հասանելի են նաև Apple Pay-ը և Google Pay-ը։
Մարիաննա Արամյան