Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են

Հասարակություն

21.07.2026 | 15:23

Սոցիալական ցանցերում շրջանառվում է դեռահասների մասնակցությամբ մի տեսանյութ, որում 2 աղջիկ վիրավորում, նվաստացնում են իրենց տարեկից մեկ այլ աղջկա։ Վեճը կարճ ժամանակ անց վերածվում է քաշքշուկի․ սև հագուստով աղջիկներից մեկը հրում և հարվածում է սպիտակ վերնաշապիկով դեռահասին։

Factor TV-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսին։ Ոստիկանության ծառայողները դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերել և ներկայացրել են Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն։

Եվգենյա Համբարձումյան

 

 

 

Leave a comment