https://arm.sputniknews.ru/20260721/erevani-pvokhqaghaqapet-kamvo-arejani-nkatmamb-hanrajin-qreakan-hetapndum-e-harucvel-104874639.html
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
Նույն վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T15:25+0400
2026-07-21T15:25+0400
2026-07-21T15:25+0400
կամո արեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78709022_0:83:1600:983_1920x0_80_0_0_22cdcfd91c1895a59e5f94786cc84873.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է Երևանում հատուկ պահպանվող կանաչ տարածքների օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չաշահելու մեջ։Ինչպես հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը, նա, 2003-2009թ․ զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2 հողամասերի (յուրաքանչյուրը` 6000 քմ մակերեսով) ապօրինի օտարման գործընթացին:Կ.Ա.-ն, իմանալով հողամասերի իրավական կարգավիճակի մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանց օտարման վերաբերյալ որոշումների նախագծերը՝ ստեղծելով քաղաքապետի կողմից համապատասխան որոշումների կայացման հիմք: Արդյունքում հողամասերն օտարվել են՝ յուրաքանչյուրն 98 միլիոն 856 հազար դրամով, և հանրության համար հասանելի տարածքները դարձել են մասնավոր:Դատախազն Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թ․ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): 2026 թվականի հուլիսի 20-ին քրեական վարույթի նյութերը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78709022_90:0:1510:1065_1920x0_80_0_0_681a7a49ef0d84c9a6fad02e4053b527.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամո արեյան
Բաժանորդագրվել
Նույն վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է Երևանում հատուկ պահպանվող կանաչ տարածքների օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չաշահելու մեջ։
Ինչպես հայտնում է
դատախազության մամուլի ծառայությունը, նա, 2003-2009թ․ զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2 հողամասերի (յուրաքանչյուրը` 6000 քմ մակերեսով) ապօրինի օտարման գործընթացին:
«Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հողամասերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել են «Հայրենիք-սփյուռք կամուրջ» և «Սուրբ Լազար» հասարակական կազմակերպություններին, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ՝ դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով առանձնացված հատուկ պահպանվող տարածքների կազմում, նախատեսված են եղել համաքաղաքային զբոսայգի հիմնելու համար և, Հողային օրենսգրքի համաձայն, ենթակա չեն եղել օտարման»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Կ.Ա.-ն, իմանալով հողամասերի իրավական կարգավիճակի մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանց օտարման վերաբերյալ որոշումների նախագծերը՝ ստեղծելով քաղաքապետի կողմից համապատասխան որոշումների կայացման հիմք: Արդյունքում հողամասերն օտարվել են՝ յուրաքանչյուրն 98 միլիոն 856 հազար դրամով, և հանրության համար հասանելի տարածքները դարձել են մասնավոր:
Դատախազն Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թ․ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): 2026 թվականի հուլիսի 20-ին քրեական վարույթի նյութերը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով)։