Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ


Հնդկաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրան խոր մտահոգություն են հայտնել հուլիսի 19-ին Սև ծովում բեռնատար նավին հրթիռային հարվածի հետևանքով Հնդկաստանի 4 քաղաքացու զոհվելու կապակցությամբ:


Միջադեպը տեղի է ունեցել, երբ եգիպտացորենով բեռնված նավը փորձել է դուրս գալ Օդեսայի նավահանգստից:


Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ առևտրային նավերի թիրախավորումը, որի հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվում, անընդունելի է։

Դիտումների քանակ5

Leave a comment