Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել ԱՄՆ իշխանություններին վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները՝ նպատակ ունենալով թուլացնել Իսլամական Հանրապետության հրթիռային ներուժը և ամբողջությամբ ոչնչացնել նրա միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները։
Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)։
Մասնավորապես, Իսրայելի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ին տեղեկություններ են փոխանցել, ըստ որոնց՝ Իրանը, ենթադրաբար, ուրանի հարստացման ցենտրիֆուգաները տեղափոխել է Նաթանզի մոտ գտնվող Կիրքա լեռան ստորոտի ստորգետնյա թունելներ։