https://arm.sputniknews.ru/20260721/hh-ekvonvomikaji-nakhararutjuny-vorvoshel-e-arcanc-handipum-anckacnel-dzknabujtsneri-het–104864118.html
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է առցանց հանդիպում անցկացնել ձկնաբույծների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է առցանց հանդիպում անցկացնել ձկնաբույծների հետ
Sputnik Արմենիա
Հանդիպումը կանցկացվի հուլիսի 24–ին, ժամը 10:30–ին։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T12:36+0400
2026-07-21T12:36+0400
2026-07-21T12:36+0400
ձկնաբուծարան
ձկնաբույծ
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104851504_0:83:1600:983_1920x0_80_0_0_4632dc5381637a48096dc361a8dc487a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է առցանց իրազեկման միջոցառում անցկացնել ձուկ և ձկնամթերք արտադրողների հետ` պարզաբանելու դեպի Եվրամիություն արտահանման` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը։ Այդ մասին այսօր նախարարությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Ձկնաբույծներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Նրանք նշում են, որ կորցնելով ռուսական շուկան` իրենց համար գրեթե անհնարին կլինի մուտք գործել եվրոպական շուկա։ Տնտեսվարողները պահանջում են, որ պետությունն աջակցի իրենց, որպեսզի կարողանան հաղթահարել արտահանման դժվարությունները։Առցանց հանդիպումը կանցկացվի հուլիսի 24–ին, ժամը 10:30–ին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար համապատասխան ընթացակարգերը։ Ոլորտի ընկերությունները պետք է անցնեն ՍԱՏՄ ստուգումը և գրանցվեն ԵՄ–ի TRACES վերահսկման համակարգում։ Եվրոպա արտահանելու համար տնտեսվարողները նախ պետք է գրանցվեն TRACES համակարգում։ Այդ նպատակով ՍԱՏՄ պետք է ներկայացնեն 18 կետից բաղկացած փաստաթղթերի փաթեթ, որը տեսչական մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի։ Այնուհետև, հայտը կուղարկվի եվրոպական կառույցների հաստատմանը, ևմիայն դրանից հետո տնտեսվարողը կստանա անհատական կոդ, որն կգործի անժամկետ և, ըստ էության, կլինի տնտեսվարողի օգտանունը։ ԵՄ այս պահին հնարավոր է մատակարարել միայն ոչ կենդանի ձկնամթերք՝ պաղեցված, սառեցված, աղադրված, ապխտած և պահածոյացված։ Պետական պաշտոնյաները չեն թաքցնում, որ առայժմ հնարավոր չէ գնահատել, թե հայկական արտադրանքը եվրոպական շուկայում իրականում ինչ պահանջարկ կունենա։ Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ձկնամթերքի հիմնական և ամենախոշոր արտահանման շուկան։ Այս ֆոնին ԵՄ ուղղությամբ առաջին մատակարարումները, ըստ էության, ավելի շատ նոր շուկա փորձարկելու քայլ են, քան ռուսական շուկային փոխարինող այլընտրանք։ Թե որքան հաջող կլինի այդ փորձը, կերևա միայն առաջին արտահանման խմբաքանակներից հետո։Հիշեցնենք նաև` մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104851504_90:0:1511:1066_1920x0_80_0_0_901b8c2790de82b80ff6aa7b8c2454f0.jpg.webp
ձկնաբուծարան, ձկնաբույծ, էկոնոմիկայի նախարարություն
ձկնաբուծարան, ձկնաբույծ, էկոնոմիկայի նախարարություն
Հանդիպումը կանցկացվի հուլիսի 24–ին, ժամը 10:30–ին։
Էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը, դիմումների ներկայացման և գնահատման կարգը, TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը, առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը, ինչպես նաև տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։
Առցանց հանդիպումը կանցկացվի հուլիսի 24–ին, ժամը 10:30–ին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար համապատասխան ընթացակարգերը։ Ոլորտի ընկերությունները պետք է անցնեն ՍԱՏՄ ստուգումը և գրանցվեն ԵՄ–ի TRACES վերահսկման համակարգում։
Եվրոպա արտահանելու համար տնտեսվարողները նախ պետք է գրանցվեն TRACES համակարգում։ Այդ նպատակով ՍԱՏՄ պետք է ներկայացնեն 18 կետից բաղկացած փաստաթղթերի փաթեթ, որը տեսչական մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի։ Այնուհետև, հայտը կուղարկվի եվրոպական կառույցների հաստատմանը, ևմիայն դրանից հետո տնտեսվարողը կստանա անհատական կոդ, որն կգործի անժամկետ և, ըստ էության, կլինի տնտեսվարողի օգտանունը։
ԵՄ այս պահին հնարավոր է մատակարարել միայն ոչ կենդանի ձկնամթերք՝ պաղեցված, սառեցված, աղադրված, ապխտած և պահածոյացված։ Պետական պաշտոնյաները չեն թաքցնում, որ առայժմ հնարավոր չէ գնահատել, թե հայկական արտադրանքը եվրոպական շուկայում իրականում ինչ պահանջարկ կունենա։
Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ձկնամթերքի հիմնական և ամենախոշոր արտահանման շուկան։ Այս ֆոնին ԵՄ ուղղությամբ առաջին մատակարարումները, ըստ էության, ավելի շատ նոր շուկա փորձարկելու քայլ են, քան ռուսական շուկային փոխարինող այլընտրանք։ Թե որքան հաջող կլինի այդ փորձը, կերևա միայն առաջին արտահանման խմբաքանակներից հետո։