Հայտնի են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։  Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրանցել են առաջադրված քաղաքական ուժերին։

Ըստ ժամանակացույցի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրանցման հաջորդ օրը, վիճակահանությամբ որոշում է գրանցված կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկների համարները։ Սեպտեմբերի 26-ին  կայացած նիստում, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին տրամադրել է հերթական համարները։ Եվ այսպես՝

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 8

«ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ -15

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-10

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ -11

«ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ- 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 12

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 1

«ԱՊՐԵԼՈՒ ՔՎԵ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ -13

«ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 4

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -9

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -5

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 14

«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 16

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 17

«ԳՈՐԾԱՐԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին  մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու Մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment