Ձեռնաշղթաները դարձյալ փոքր էին Գագիկ Ծառուկյանի ձեռքին, նրան բերեցին ՊԵԿ-ի քննչական վարչություն

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվեց ՊԵԿ-ի քննչական վարչություն։ Երբ նրան իջեցրին ոստիկանության մեքենայից, նա ձեռքերը բարձրացրեց, որ ողջունի քննչականի բակում հավաքված իր աջակիցներին, երևաց, որ ձեռնաշղթաները դարձյալ փակված չէին, դրանք նաև նրա ձեռքին փոքր էին։

Բակում հավաքված մարդիկ դժգոհություն հայտնեցին և նրանցից ոմանք գոչում էին․ «Հանցագործի՞ եք բերել, որ այդ կերպ եք իջեցնում»։ Աջակիցները «Ծառուկյան, Ծառուկյան» վանկարկումներով ողջունում էր նրան։

Ոստիկանները թույլ չտվեցին լրագրողներին մոտենալ Գագիկ Ծառուկյանին և նրան տարան ՊԵԿ-ի քննչականի վարչության շենք։

ՊԵԿ-ի քննչական վարչության բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment