19–րդ դարի «Լքյալը»՝ 21–րդ դարի ցավի հայելի. Երևանում բացառիկ ցուցահանդես է բացվել

https://arm.sputniknews.ru/20260924/19rd-dari-lqjaly-21rd-dari-cavi-hajeli-erevanum-bacarik-cucahandes-e-bacvel-107269069.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107256237_244:0:1684:1080_1920x0_80_0_0_84e3af1b1d66048e13ff75f28d005806.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստանի ազգային պատկերասրահ, վարդգես սուրենյանց, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ, видео

հայաստան, հայաստանի ազգային պատկերասրահ, վարդգես սուրենյանց, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ, видео

Բաժանորդագրվել

Ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի շուրջ 6 ամիս

Համամարդկային ողբերգություն՝ հայկական ինքնությամբ. Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց վերադարձել է Հայաստան։

«Եթե 19-րդ դարի վերջին նման պատկերներին հանրությունն առնչվում էր միայն ցուցասրահներում, ապա այսօր մենք դրանց բախվում ենք ամեն վայրկյան, ինչն ավելի ցավալի է դարձնում այս իրավիճակը ողջ աշխարհում»,- «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, համադրող Վիգեն Գալստյանը:

Նրա խոսքով` այս առանցքային գաղափարի շուրջ է հյուսված «Մարդկության դեմքը․ Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային բացառիկ ցուցահանդեսը, որը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ստեղծումից ավելի քան 130 տարի անց Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894 թ.) գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում։ Կտավը 1930-ականներից պահպանվել է Ալմաթիի պետական արվեստի թանգարանում և մշակութային դիվանագիտության շնորհիվ ժամանակավորապես տեղափոխվել Երևան:

«Սուրենյանցը հայ արվեստում շրջադարձային քայլ արեց․ հրաժարվելով դիցաբանական մոտիվներից՝ նա բարձրացրեց իր աչքի առաջ ծավալվող իրականության բողոքի ձայնը։ Կտավում պատկերված որբացած երեխան դառնում է ազգությունից ու դավանանքից դուրս մարդկության հավաքական, համամարդկային կերպարը»,- նշեց Գալստյանը։

Ցուցադրության բացառիկությունը լրացնում է Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված Սուրբ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը, որը նկարիչը պատկերել է կտավում որպես հայկական բարձր մշակույթի բյուրեղացված խորհրդանիշ: Առաջին անգամ «Լքյալը» ներկայացվում է նկարչի «Ոտնահարված սրբություն» և «Ջարդից հետո» կտավների հետ՝ կազմելով մեկ միասնական եռապատում:

«Այս աշխատանքում կա նաև հույսի նշույլ. Սուրենյանցի ուղերձն էր՝ հերի՛ք է տերեր փնտրել, պետք է նայել սեփական մշակույթին և վերագտնել այն»,- ընդգծեց համադրողը։

Ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի շուրջ 6 ամիս՝ մինչև 2027 թվականի մարտ ամիսը:

Leave a comment