Իրանը կիրառել է ՌԴ-ով անցնող առևտրային ուղին՝ շրջանցելով ծովային շրջափակումը. փոխնախարար

https://arm.sputniknews.ru/20260721/irany-kirarel-e-rd-vov-ancnvogh-arevtrajin-ughin-shrjancelvov-tsvovajin-shrjapakumy-pvokhnakharar-104864165.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/311/07/3110766_170:0:2901:2048_1920x0_80_0_0_04d67c28c73798a2b3b4b8e91cfdcccc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, շրջափակում, ռուսաստան, առևտուր

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, շրջափակում, ռուսաստան, առևտուր

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ-ն ռմբակոծել էր Իրանի հարավային նավահանգիստները։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանը կարողացել է խուսափել ծովային շրջափակման հետևանքներից ապրանքների մատակարարումը վերաուղղորդելով Ռուսաստանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Թալային։

«Հնդկական օվկիանոսից երթուղին փոխելով Ռուսաստանով և Կասպից ծովով անցնող ուղիով` մենք կարողացանք դիմակայել լիակատար տնտեսական շրջափակման սպառնալիքին», – ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

Փոխնախարարի խոսքով՝ երկիր մտնող բոլոր բեռների ավելի քան 30%-ն անցնում է Իրանի հյուսիսային նավահանգիստներով։ Նախևառաջ, ինչպես ընդգծել է Թալային, այդ նավահանգիստներով անցնում են գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք ապահովում են երկրի պարենային անվտանգությունը։ Նա հավելել է, որ ԱՄՆ շրջափակումը ներքին շուկայում ապրանքների մատակարարման հետ կապված որևէ խափանում չի առաջացրել։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment