Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ Լադա մակնիշի մեքենան երթևեկում է հանդիպակաց գոտում:
Araratnews-ին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնում են, որ մեքենան ճանապարհին խափանվել է և տեսագրությունում նշված հատվածով երթևեկող մեքենայի վարորդը մուտք է գործել դեպի ավտոտեխսպասարկման կետ։ «Մեքենայի մուտքը ավտոտեխսպասարկման կետ ապահովել է Պարեկային ծառայությունը»,- մանրամասնել են ՆԳՆ-ից: