Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ

Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 142 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 659, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 524, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 261, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 18 և 1515 այլ իրավախախտում։

14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 70-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 51-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 42-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15363 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 203 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 316 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 360 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 4413, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 344, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 685, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 77, արագության գերազանցման՝ 2685 և 4694 այլ իրավախախտում։

68 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 473-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 541-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 113-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 20 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։

 

 

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment