Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացրել է, որ ճանապարհային երթևեկության նոր կազմակերպման շրջանակում Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի՝ Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածը դարձել է միակողմանի։

«Երթևեկությունը թույլատրվում է Կոմիտասի անվան հրապարակի կողմից մինչև Սբ. Մեսրոպ Մաշտոց 0/2՝ «Սիմ Պլազա» հյուրանոց։

«Սիմ Պլազա» հյուրանոցի հատվածից դեպի համայնքապետարանի շենք և հարակից տարածք մուտքն արգելվում է։

Խնդրում ենք պահպանել ճանապարհային նշանների պահանջները և երթևեկության նոր կարգը՝ ապահով և անխափան տեղաշարժի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment