https://arm.sputniknews.ru/20260720/aregnaz-manukjani-kalanqi-dem-veraqnnich-bvoghvoq-e-nerkajacvel-104834382.html
Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Sputnik Արմենիա
ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T17:32+0400
2026-07-20T17:32+0400
2026-07-20T17:32+0400
արեգնազ մանուկյան
խուզարկություն
պետական գաղտնիք
կալանք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578619_0:0:1601:901_1920x0_80_0_0_3a50ab30f64033694f032b08515ea37a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։ Դատարանից նա տեղափոխվեց «Աբովյան» ՔԿՀ։ Նրա փաստաբանի տեղեկացմամբ՝ Մանուկյանին արգելված է հեռախոսակապ ունենալ նաև անչափահաս դստեր հետ։Իրավապահները Մանուկյանի տուն էին մտել նաև հունիսի 12-ին, խուզարկություն իրականացրել, ապա նրան հրավիրել ՔԿ` հարցաքննության։ Դա արվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578619_66:0:1529:1097_1920x0_80_0_0_2b8ca96ff97f025def64f026e38f93c9.jpg.webp
արեգնազ մանուկյան, խուզարկություն, պետական գաղտնիք, կալանք, հհ քննչական կոմիտե
արեգնազ մանուկյան, խուզարկություն, պետական գաղտնիք, կալանք, հհ քննչական կոմիտե
ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։