Երևանի քաղաքապետարանի հուլիսի 20-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մայրաքաղաքի փողոցների ցուցանակների թարմացման և առանց թույլտվության տեղադրված ավտոմատ սարքավորումների վերահսկողության աշխատանքները։
Քաղաքապետարանի Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը հայտնեց, որ Մալաթիա-Սեբաստիա և Դավթաշեն վարչական շրջաններում արդեն տեղադրվել է 24 հատ հինգ թևանի թուջեձուլվածքով ցուցանակներ։
Նա նշեց նաև, որ Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում նմանատիպ ցուցանակների տեղադրման համար կապալառու կազմակերպությանը տրվել է ևս 11 ցուցանակի պատվեր, որոնք նախատեսվում է տեղադրել 15 օրվա ընթացքում։
Ըստ ներկայացված տվյալների՝ հունիսի 15-ի դրությամբ gis.yerevan.am համակարգում հաշվառված է եղել առանց թույլտվության 414 ավտոմատ ինքնասպասարկող սարք, իսկ հուլիսի 20-ի դրությամբ՝ 424 ավտոմատ սարքավորում։
Դրանցից առավել մեծ քանակը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ 121 հատ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 79, Էրեբունիում՝ 43, Նոր Նորքում՝ 37, Արաբկիրում՝ 26, Դավթաշենում՝ 26, Աջափնյակում՝ 26, Շենգավիթում՝ 25, Ավանում՝ 16, Քանաքեռ-Զեյթունում՝ 16, Նուբարաշենում՝ 9։ Նորք-Մարաշ վարչական շրջանում նման սարքեր չեն հաշվառվել։
Կազմվել են վարչական արձանագրություններ։ Մասնավորապես, Կենտրոնում 3 սարքի, Մալաթիա-Սեբաստիայում՝ 12, Շենգավիթում՝ երկու սարքի նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով թվերին, նշեց․«Պարո՛ն Բաբայան, մինչև օգոստոսի վերջ որը լուծում չստացավ, ձեր ծառայությունը թող գնա՛, հավաքի՛»։
Մանրամասները՝ տեսանյութում։