Ուկրաինայի զինուժը Զապորոժիեի մարզում դպրոցի է հարվածել. մարզպետ

Բաժանորդագրվել

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքը նպատակաուղղված հարվածել է Զապորոժիեի մարզի Պրիազովսկոյե գյուղի դպրոցին։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։

«Պրիազովսկոյե գյուղում հակառակորդը նպատակաուղղված հարձակում է իրականացրել հանրակրթական դպրոցի վրա։ Վնասվել են դպրոցի պատուհանները, կոտրվել են դռները, վնասվել են դպրոցական ավտոբուսները և շրջակա տարածքը։ Վնասվել են նաև մոտակա տները», – գրել է Բալիցկին «Մաքս» հարթակում։

Նրա խոսքով` զոհեր չկան, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment