Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ


Հուլիսի 13-19-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք, որից 327-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 231, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներում պատահարի, ուժեղ կարկուտի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձերի նկատման՝ 83, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 183, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 62, հրդեհի կեղծ կանչի՝ 52, 91 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 34 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 30 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ:

Դիտումների քանակ7

Leave a comment