Զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փետրվարի 5-ին Նուբարաշենում գտնվող ՊՆ զորամասին հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին խմբակային դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- CivilNet-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: 

Shamshyan.com-ը հայտնել էր, որ փետրվարի 5-ին ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա ծանր վնասվածք է ստացել նաև դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում, և նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։

The post Զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել appeared first on CIVILNET.

Leave a comment