Էփշտեյնի մահվան մասին զեկույցը պատրաստվել է բանտում նրա մահից մեկ օր առաջ․ Daily Mail

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Ջեֆրի Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերը պարունակում են դատախազի հայտարարության նախագիծ նրա մահվան մասին, որը պատրաստվել է ֆինանսիստի՝ իր բանտախցում մահացած գտնվելուց մեկ օր առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 10-ին։

Ըստ The Daily Mail-ի, 2019 թվականի օգոստոսի 9-ի հայտարարության մեջ Մանհեթենի շրջանի (Նյու Յորք) ԱՄՆ դատախազ Ջեֆրի Բերմանը նշել է, որ «այսօր առավոտյան Մանհեթենի ուղղիչ կենտրոնը հաստատել է, որ Ջեֆրի Էպշտեյնը անգիտակից վիճակում հայտնաբերվել է իր բանտախցում և կարճ ժամանակ անց գրանցվել է նրա մահը»։

Բերմանը նշել է, որ նման զարգացումները «մտահոգիչ» են և կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա զոհերի համար պահանջվող արդարադատության ճանապարհին։

Ինչպես նախկինում հաղորդվել էր, Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հասանելիություն ունեն Էփշտեյնի մահվան գիշերը բանտում նկարահանված տեսագրությանը։

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հուլիսի 7-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է շուրջ 11 ժամ տևողությամբ տեսանյութ, որը պատկերում է ֆինանսիստի խցի դիմացի միջանցքը նրա մահվան գիշերը։ Տեսանյութի հրապարակման նպատակն էր ապացուցել, որ Էփշտեյնի նկատմամբ մահափորձ չի իրականացվել։

Leave a comment