Մոսկվայի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով տուժածների թիվն աճել է. նրանց թվում երեխա կա

https://arm.sputniknews.ru/20260720/mvoskvaji-marzum-atsneri-hardzakman-hetevanqvov-tuzhatsneri-tivn-atshel-e-nranc-tvum-erekha-ka-104823110.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86611602_0:0:961:720_1920x0_80_0_0_5f01ad9d997b80f95aff944422162b1c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, տուժածներ

ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, տուժածներ

Բաժանորդագրվել

Դոմոդեդովոյում բուժօգնության կարիք է ունեցել 7 մարդ, այդ թվում՝ Չինաստանի 3 քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզի վրա անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի, նրանց թվում երեխա կա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։

Դոմոդեդովոյում բուժօգնության կարիք է ունեցել 7 մարդ, այդ թվում՝ Չինաստանի 3 քաղաքացի։ Օդինցովոյի շրջանում 11-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է սուր սթրեսային ռեակցիա, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Պոդոլսկում երկու կին է տուժել։

Դոմոդեդովոյի շրջանի ղեկավար Եվգենյա Խրուստալյովան հայտնել է, որ ԱԹՍ—ների հարձակումից հետո Դոմոդեդովոյի հիվանդանոցում տարբեր աստիճանի վնասվածքներով 6 մարդ է գտնվում։

Տուժածներից մեկի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել «Յուժնիե վրատա» արդյունաբերական պարկի տարածքում, հրդեհն արդեն մեկուսացվել է։ Մեկ այլ անօդաչու հարվածել է Յուժնի միկրոշրջանի բնակելի շենքի վերևի հարկին՝ վնասելով շենքի ճակատային մասը։

Բացի այդ, մեկ մարդ տուժել է մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով, մեկ այլ տեղացի վնասվածք է ստացել M-4 մայրուղու վրա, որտեղ ԱԹՍ–ն ընկել է մեքենայի կողքին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment