Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրությանն է ներկայացվել ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի նոր նախագծի՝ «Քլիֆ Բութի արկածները» (The Adventures of Cliff Booth) ֆիլմի առաջին թիզերը։ Ֆիլմը կլինի Քվենտին Տարանտինոյի 2019 թվականի հանրահայտ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի անսպասելի շարունակությունը:
Սյուժեն կենտրոնանալու է Բրեդ Փիթի կերպարի շուրջ, որը օգնում է լուծել տարբեր խնդիրներ: Գլխավոր դերում կրկին Բրեդ Փիթն է, որը խաղացել է այս հերոսին նախորդ ֆիլմում և իր դերակատարմամբ ստացել է Օսկար։ Netflix-ի բացառիկ ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռևս անհայտ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ դերասան Կարեն Կարագուլյանը, ով առավել հայտնի է Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում իր դերով, կնկարահանվի Netflix-ի այս նախագծում՝ Փիթի հետ միասին: