Դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
Իր ելույթում դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին և ընդգծել տարբեր ոլորտներում առկա նոր հնարավորությունները՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների, կրիտիկական հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտները։
Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և այլնի վերաբերյալ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: