ՌԴ ԶՈւ-ն խոցել է ածխաջրածինների վերամշակման կենտրոնը Պոլտավայի մարզում. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Ածխաջրածնային հումքի վերամշակման կենտրոնը խոցել են «Գերան-4 Սիկեր» անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսական զինված ուժերը խոցել են ածխաջրածինների վերամշակման կենտրոնը Պոլտավայի մարզում։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ Պոլտավայի մարզի Բազիլևշչինա բնակավայրի շրջանում ածխաջրածնային հումքի վերամշակման կենտրոնը խոցել են «Գերան-4 Սիկեր» անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

Այս ԱԹՍ-ները հագեցած են ժամանակակից էլեկտրոնային-օպտիկական նշանառության համակարգով, որը դրոնին թույլ է տալիս ինքնուրույն ուղղել թռիչքի հետագիծը թիրախը խոցելուց առաջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment