Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թե՝ «ամեն ինչից» ու ոչնչից․ Կարապետյան

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․

«Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման մեծ նախագիծը:

Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ :

Իսկ գիտե՞ք՝ ինչ է պատկերված նկարում:

Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը, որը այս 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն և դարձել երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Իսկ նավթամթերքի արտահանումը Վրաստանից աճել է 3000 տոկոսով՝ շուրջ 30 անգամ։

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը:
Դրա համար երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թե՝ «ամեն ինչից» ու ոչնչից»:

Leave a comment