TRIPP-ը որևէ կերպ չի կարգավորում ՀՀ ապաշարջափակման հարցը. Արթուր Խաչատրյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է, որ TRIPP-ը որևէ կերպ չի կարգավորում Հայաստանի ապաշրջափակման հարցը։

Ըստ նրա, օգոստոսի 8-ի փաստաթղթում նշված էր, որ Հայաստանը կստանա փոխադարձ առավելություն։ «Դա ամեն ինչ է՝ ապաշրջափակումից բացի, դրա համար առնվազն պետք է գործի Երասխ-Նախիջևան սահմանը երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով, ինչպես նաև Իջևանից դեպի Ղազախ գնացող ճանապարհը»,– ասել է նա։

Պատգամավորի խոսքով, բացի դա, եթե TRIPP-ով անցնեն էներգետիկ ենթակառուցվածքները, ապա նման փոխադարձության սկզբունքով հնարավոր կլինի հաստատել նաև մյուս հանգույցները։

«Բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները կվախենան Ադրբեջանին նման պահանջ ներկայացնել, փոխարենը ասում են, որ իրենք Ադրբեջանին նկատմամբ տրամադրված են տարբերված մոտեցում ցուցաբերելու առումով, այսինքն՝ թույլ են տալիս, որ Ադրբեջանը իր տարածքով երրորդ երկրների արտադրանք ներմուծի»,- ավելացրել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իրենց պնդումն այն է, որ ամեն ինչ պետք է իրականացվի պաշտպանելով փոխադարձության սկզբունքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment