Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գործունեությունը, որպես հասարակական գործչի և հոգևորականի, միայն այդ առաքելությամբ չի ավարտվել. Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ 

«Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցին է, իսկ եկեղեցու բակում, բազմաթիվ խաչքարերից բացի, տեղադրված է նաև Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հուշարձանը։

Հենց նրա առաջնորդությամբ 1830 թվականին Էրզրումից, Բայազետից և Կարսից թուրք ջարդարարներից խուսափելով՝ ավելի քան 50 հազար հայեր տեղափոխվել են ներկայիս ՀՀ տարածք և Ջավախք։

Նրա գործունեությունը, որպես հասարակական գործչի և հարգված հոգևորականի, միայն այդ առաքելությամբ չի ավարտվել։

Ջավախքում հիմնավորվելուց հետո նա ձևավորել է նոր համայնք, հիմնել կրթօջախներ և եկեղեցիներ՝ դրանով իսկ ծավալելով հայապահպան գործունեություն»։

Leave a comment