Ո՞վ կհաղթի եզրափակչում․ Պետր Չեխի կանխատեսումը

Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետր Չեխը կանխատեսել է աշխարհի առաջնության Իսպանիա – Արգենտինա եզրափակչի հաղթողին՝ նախապատվությունը տալով իսպանացիներին։

«Կարծում եմ՝ Իսպանիան կկարողանա լուծել խնդիրը և հաղթել Արգենտինային։ Անգլիայի դեմ արգենտինացիները վերջին կես ժամում ցուցադրեցին բացառիկ խաղ։ Նրանք մեծ վստահությամբ դուրս կգան խաղադաշտ եզրափակչում։ Արգենտինան գործող չեմպիոնն է եւ ունի փորձառություն, ինչը կարող է օգնել եզրափակիչ։

Բայց եթե Իսպանիան խաղա այնպես, ինչպես Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակչում, ապա կհասնի հաղթանակի նաեւ եզրափակչում»,- Պետր Չեխի խոսքերը մեջբերում է Tribal Football-ը։

Leave a comment