Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի մասին է, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից։ Հիմքերն են՝ նմուշների ներմուծման ապացույցների բացակայությունը և փորձարկումների արձանագրություններ չներկայացնելը։
«Արմտեստ» ՍՊԸ-ի վերաբերյալ որոշումը համահունչ է գործընկերների դիրքորոշմանը. կազմակերպության փաստաթղթերի գործողությունն այդ պահին արդեն դադարեցվել էր հենց հանրապետության տարածքում՝ Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի կողմից։
«Մենք գործում ենք ոչ թե ընտրողաբար, այլ հստակ չափանիշներին համապատասխան՝ անկախ խախտողի իրավազորությունից։ Սերտ համագործակցում ենք ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,- նշել է «Ռոսակկրեդիտացիայի» ղեկավար Դմիտրի Վոլվաչը։
«Ռոսակկրեդիտացիա»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: