Իրանում զոհերի թիվը հասել է 50-ի


Միացյալ Նահանգները և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը, ափամերձ ռադարային կետերը, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքները, ինչպես նաև փոքր նավեր։


Հանրապետության տարբեր տարածքներում պայթյուններ են որոտացել։ Հաղորդվում է, որ Իրանին ամերիկյան հարվածների զոհերի ընդհանուր թիվը հասել է 50-ի, 500-ից ավելի մարդ տուժել է։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ հարվածել է իրաքում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում և Հորդանանում ամերիկյան բազաներին։ 


Թեհրանը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին մինչև ռազմական գործողությունների դադարեցումը։ Տեղեկություններ կան, որ նեղուցում ականների պատճառով երկու նավթատար է պայթել, նաև իրաական կողմը խոչընդոտել է 4 նավի անցումը Հորմուզի նեղուցով։


Իրանական կողմը նախազգուշացրել է՝ եթե Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին չդադարեցնի հարվածները՝ Իսլամական հանրապետության ուժերը կանցնեն հարձակողական գործողությունների։ Վտանգ կա, որ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել։


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

Leave a comment