Էլեկտրակա՞ն, թե՞ հիբրիդ. ո՞րն է ավելի հարմար և խնայողական տարբերակը

Էլեկտրական, թե՞ հիբրիդ. ո՞րն ընտրել։ Կախված է ավտոմեքենայի օգտագործման պայմաններից, ոչ թե միայն տեխնոլոգիայից։ Այս կարծիքն է հայտնել «Ավտոսերվիս» հաղորդման փորձագետ Արման Հակոբյանը՝ ներկայացնելով երկու տարբերակների առավելություններն ու թերությունները։

Նրա խոսքով՝ հիբրիդ մեքենաների առավելությունը երկար ճանապարհներին բենզինային շարժիչի առկայությունն է, սակայն դրանք պահանջում են նույն տեխնիկական սպասարկումը, ինչ սովորական բենզինային ավտոմեքենաները։

Իսկ էլեկտրական մեքենաներն ավելի քիչ ծախսատար են շահագործման առումով։Նա նաև ընդգծել է, որ էլեկտրական մեքենաների վնասակար ճառագայթման մասին պնդումները գիտական հիմնավորում չունեն։

Leave a comment