Իրանը որոշել է այլևս չհետևել ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին. Ղարիբաբադի


Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը որոշել է այլևս չհետևել Միացյալ Նահանգների հետ կարգավորման վերաբերյալ հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորություններին։


Նրա խոսքով՝ սա պատասխանն է Վաշինգտոնի կողմից հրադադարի խախտման:


«Այժմ զբաղված ենք երկրի պաշտպանությամբ»,- շեշտել է Ղարիբաբադին:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին էր մեղադրել հուշագրի դրույթները խախտելու համար:

Դիտումների քանակ2

Leave a comment