Թրամփը կարող է բարձրացնել Կանադայի համար մաքսատուրքերը անտառային հրդեհների ծխի պատճառով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կանադային անտառների ոչ պատշաճ կառավարման համար՝ հայտարարելով, որ անտառային հրդեհներից առաջացած ծուխը հանգեցնում է ԱՄՆ տարածքում օդի աղտոտվածության:


Թրամփի խոսքով՝ մտադիր է այդ հարցը քննարկել Կանադայի վարչապետի հետ: Նա կարծիք է հայտնել, որ Օտտավայի կողմից անտառները մաքրելուց և այրվող մնացորդների հեռացումից հրաժարվելը «դիտավորյալ անփութություն է»:


Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ օդի աղտոտվածության վնասը պետք է հաշվի առնվի կանադական ապրանքների համար գործող մաքսատուրքերը որոշելիս:

Leave a comment